News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հունվարի 15-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների: ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, և նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են:

Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, տարբեր ձևով փաթեթավորված, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ