News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը


Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառն ընդհանրապես Թուրքիայի  հետ որևէ կապ չունի: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ անդրադառնալով անդրադառնալով այսօր ԱԺ նիստի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին:

ՔՊ-ական պատգամավորն ասել էր. «Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է,  ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»:

Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, որ Ստամբուլը  հունարեն իստամբուլ բառից է, որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ, իր  ազգանունը  ընդհանրապես թուրքական որևէ ծագում չունի: Նա բացատրեց, որ իստամբուլ հունարենից բառացի թարգմանվում է  իջնել քաղաք և այդ բառը պոլսեցիներն են օգտագործել  ժամանակին:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դեռ հնարավորություն չի ունեցել ամբիոնից կրթել ՔՊ-ական պատգամավորին, բնականաբար, կփորձի, չնայած այս տարիքում շատ ավելի ուշ է, որ մարդկանց կրթեն:

Անդրադառնալով մեղադրանքին, որ իր հիմնադրած «Անռիվա-Տուր» ընկերությունը տարիներ դեպի Ստամբուլ չվերթներ է կազմակերպել, Ռ.Ստամբուլյանն ասաց, որ  «Անռիվա-Տուրը»  երբեք  որևէ թռիչք Ստամբուլ չի իրակացրել, ընդհակառակն՝ ամեն ինչ արել է, որ Անթալիա թռիչքները չեղարկվեն և այլընտրանք է առաջարկել հայ զբոսաշրջիկներին:

Այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ գովազդ էր կարդում ԱԺ նախագահի նախկին օգնականը, որն այսօր պատգամավոր է, նա նշեց, որ իր ենթադրությամբ կարդում էր 2012-2013 թթ. ավիատոմսի ուղղակի գովազդ, այսինքն «Անռիվա-Տուրը», լինելով  տուրիստական ընկերություն, վաճառում էր ինչպես  Երևան-Մոսկվա տոմսեր, այնպես  էլ Երևան-Ստամբուլ. «Բայց դա չի նշանակում, որ «Անռիվա-Տուրը» իրականացնում էր Երևան-Ստամբուլ  թռիչքներ: Դա զրպարտություն էր: Հուսով եմ՝ ներողություն կխնդրեն դրա համար»,- ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

Նշենք, որ Հռիփսիմե Ստամբուլյանն 2010-2021թթ. եղել է «Անռիվա-Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերության տնօրեն, 2017-2021թթ.՝ «Անռիվա-Տուր» տուրօպերատորի տնօրեն:

Տպել
Ամենաշատ