News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Իմ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ չպետք է տար։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից իր զեկույցին, որի ամբողջ ընթացքում ծիծաղում էր:

«Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ։ Առաջին անգամ էի զեկուցում, մի փոքր հուզված էի։ Շատ տարատեսակ մեկնաբանություններ եղան, որոնք անհասկանելի էին՝ ինչու։ Առաջին ելույթս էր, հետայսու կերեւա՝ այդպես եմ, թե՝ ոչ»,- ասաց Սիմիդյանը։

Տպել