News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ իշխանությունները մինչեւ իրենց ժամկետի ավարտը չեն դիմանա պետության ղեկին։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Բայց դրա համար, ըստ նրա, համակարգված աշխատանք եւ ուժերի համախմբում է պահանջվում։ Նա պարզաբանեց, որ հասարակությունը պետք է վերականգնի իր իմունիտետը եւ ազգային պետություն ձեւավորի, գործընթացն արդեն ուշացած է։

Ավետիսյանն ընդգծել է ընդդիմության, հետեւողական աշխատանքի, ամբողջ գործիքակազմը ներառող քաղաքական պայքարի կարեւոր դերը։ «Մենք չենք հրաժարվում պայքարից: Ես պատրաստ չեմ այս պահին որեւէ ժամկետ նշել: Քննարկումներ են անցկացվում, հանդիպումներ են անցկացվում մարզերում, կոնկրետ, հետաքրքիր առաջարկներ են ստացվում։ Առաջիկայում հասարակությունն ամեն ինչի մասին կիմանա։ Վստահ եղեք, որ մենք կհասցնենք եւ ամեն ինչ կանենք երկիրը թուրքացման գործընթացից դուրս բերելու համար»,- հավելեց պատգամավորը խորհրդարանական ընդդիմության անգործության մասին քննադատությանն ի պատասխան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ