News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Իսրայելի գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննել ոստիկանության կողմից լրտեսական ծրագրի օգտագործման մեղադրանքները հաքերային գործիքի չարաշահման մասին հաղորդումների ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Calcalist ֆինանսական թերթի հրապարակումը, որում նկարագրվում է ոստիկանության կողմից Pegasus լրտեսական ծրագրի ոչ իրավաչափ կիրառումը, որը ստեղծվել է իսրայելական NSO Group-ի կողմից եւ որը ներկայումս ԱՄՆ կառավարության սեւ ցուցակում է, արդեն ստիպել է խորհրդարանին դիմել ոստիկանության ներկայացուցիչներին պարզաբանումների համար։ 

Ոստիկանության հանձնակատարին ուղղված հրապարակային նամակում գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթն ասել է, որ գործի նախաքննությունը հսկողության տեխնոլոգիայի համակարգային չարաշահման ապացույց չի գտել: Այդուհանդերձ, նա նշել է, որ դժվար է հետեւել ԶԼՄ-ներում հայտնված կոնկրետ դեպքերին՝ նույնականացման բացակայության պատճառով:

Calcalist-ը հայտնել է, որ ոստիկանությունը Pegasus-ը օգտագործել է թիրախների, այդ թվում՝ հակակառավարական ցույցերի առաջնորդների դեմ, երբեմն առանց անհրաժեշտ դատական օրդերների: «Դժվար է գնահատել հիմնարար իրավունքների ենթադրյալ խախտման լրջությունը»,- ասել է Մանդելբլիթը:

Մանդելբլիթը նշել է, որ թիմ է ստեղծել՝ իր տեղակալի գլխավորությամբ, որպեսզի ուսումնասիրի այդ հարցը «համակարգված եւ մանրակրկիտ»:

Ոստիկանության հանձնակատար Կոբի Շաբթայն ասել է, որ ոստիկանությունը ներքին հետաքննություն է անցկացնում, որը մինչ այժմ չարաշահումներ չի հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ