News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը


Ոչ ոք չի կարող հերքել, որ այսպես կոչված «ոչ պիտանի» հրթիռները պատերազմի ժամանակ կրակվել են։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով ՝ «անորակ հրթիռների» գործի նախաքննությունն ավարտվել է, և գործով մեղադրյալների հետագա կալանավորման որևէ հիմք չկա։ «Հիմա բոլոր ապացույցների հավաքումն ավարտվել է, բոլոր անձինք պարզ են, իրենց ցուցմունքները տվել են նույնիսկ մի քանի անգամ, բոլոր փաստաթղթերը ձեռք են բրվել, եւ այս պայմաններում ասել, որ դուք ազատության մեջ մնալու դեպքում կարող եք ինչ-որ փաստաթուղթ թաքցնել, սա ուղղակի աբսուրդ կարող է լինել:  Եթե ասում են՝ կարող եք խոչընդոտել գործի քննությանը՝ ինչ-որ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով, ուրեմն պետք է հասկանալ՝ ո՞ւմ վրա եւ ինչ նպատակով: Ընդհանրապես, դատաքննության փուլում խոչընդոտման  հավանականությունը կամ վերանում է, կամ այնքան նվազ է լինում, որ անձին ասել՝ դու կխոչընդոտես, դրա համար պետք է քեզ կալանավորենք, սա աբսուրդ է»,-ասաց նա:

Երեմ Սարգսյանը նկատեց, որ նույն գործով անցնող գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել. «Ես կարծում եմ, որ շատ ճիշտ են արել, որ Արտակ Դավթյանի նկատմամբ դա չի արվել, քանի որ ոչ մի հիմք չկա։ Բայց նույն տրամաբանությամբ Ավետիք Մուրադյանի (ԶՈւ ավիացիայի նախկին պետ - խմբ.) պարագայում, որը ոչ մի պաշտոն այս պահին չի ներկայացնում եւ խոչընոտման պահով որեւէ հիմնավորում չեն ներկայացնում, ինչու պետք է կալանքի տակ գտնվի»,- ասել է Սարգսյանը։

Փաստաբանի կարծիքով ՝ իր պաշտպանյալներին առնվազն կարելի է գրավի դիմաց ազատ արձակել։

Ավելին, Սարգսյանը նշել է, որ մեղադրում են, որ հրթիռներն անսարք են եղել, բայց դրանք այս վերջին պատերազմի ժամանակ կրկվել են. «Այդ հրթիռները կրակվել են և պիտանի են եղել պատերազմի ժամանակ։ Բոլորը գիտեն այդ մասին, ոչ ոք դա հերքել չի կարող։ Հիմա փորձում են թաքնված կերպով էլի պնդել, որ իբր անորակ հրթիռներ են եղել», - ասել է Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ տպավորություն է ստեղծվում, թե կալանքը պատժի միջոց է։

Ինչ վերաբերում է նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՔՊ–ական պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությանը, ապա փաստաբանի խոսքով, անտրամաբանական կլինի, եթե դատարանը մերժի դա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։

Նրանք պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։ Մինչդեռ ԱԱԾ-ն որտեղ քննվել է այս գործը, հրաժարվել է մի շարք փորձաքննություններից, ինչը փաստաբանները կասկածելի են համարում։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով։ Նա ակնարկում է, որ տիրապետում է պետական գաղտնիքների, ինչը ընկալվում է որպես դրանք հրապարակելու սպառնալիք՝ ուղղված իշխանություններին։

Նրա փաստաբանները տարածած վերջին հայտարարությունում նշել են, որ ԱԱԾ-ն եւ տարբեր շրջանակներ այս քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ։ Ըստ փաստաբանների՝ Տոնոյանն անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքը քննող դատավոր Բիշարյանն ինքնաբացարկ չհայտնեց. նիստը շարունակվում է (ուղիղ)
Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի…
Ներնետման փորձ. «Վանաձոր» ՔԿՀ-ի փշալալերին հայտնաբերված հայտնված փաթեթում եղել են հեռախոսներ, թմրանյութ
2022 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի...
Ընդդիմության հավաքի ժամանակ խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան...
Մեքենան փախցրել էր առանց հափշտակելու նպատակի
Մայիսի 21-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում տված քաղաքացին...
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երեւանի տարբեր հատվածներում
ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային...
Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ճոճանակ սարքել. aravot.am
Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը…
Ամենաշատ