News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ 

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆոտոռեպորտաժներ