News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արեւելյան ռազմական օկրուգի Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների անձնակազմերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, սկսել են վերատեղակայումը Բելառուսի Հանրապետության տարածքում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Նախարարությունից հայտնել են, որ թռիչքային առաջադրանքների կատարման ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի անձնակազմերը թռիչքներ են մշակելու առավելագույն հեռահարության վրա՝ վայրէջք կատարելով բելառուսական օդանավակայաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ