News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Շիրակ գյուղերում, Քուչակ-Ծաղկաշեն, Գետափ-Մարտունի, Երևան-Մեղրի, Ամասիա-Ցողամարգ, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ