News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը համաձայնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի՝ Մոսկվա այցելելու խնդրանքին։ Այցը տեղի կունենա փետրվարին, հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը խնդրել է հնարավորություն տալ այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մոսկվան համաձայնել է այցն իրականացնել փետրվարին»,- ասել է աղբյուրը։ 

Հունվարի կեսերին Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ 2021 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնած Թրասի այցը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի սկզբին։ Միաժամանակ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Քելինը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական հարցում չի ստացել Թրասի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները Ռուսաստան չեն այցելել 2017 թվականի դեկտեմբերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ