News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Բելառուս-ռուսական «Դաշնակցային վճռականություն - 2022» վարժանքները բացառապես պաշտպանական բնույթ են կրում, ОНТ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նեկրաշեւիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Ուզում եմ նշել, որ այս վարժանքը բացառապես պաշտպանական բնույթ է կրում։ Վարժանքների ավարտին նախատեսվում է բոլոր զորքերի կազմակերպված դուրսբերում մշտական տեղակայման կետեր»,- ասել է Նեկրաշեւիչը։

Բելառուս-ռուսական վարժանքները տեղի կունենան ոչ միայն բելառուսական զորակայաններում՝ մանեւրներ կլինեն նաեւ մեր սահմաններին մոտ գտնվող տարածքներում, որտեղ հարեւան երկրները ստեղծել են զորքերի զգալի խմբավորումներ։ «Դրանցից որոշներում 30 000մարդ կա։ Մեծ թվով ավիացիա եւ ծանր տեխնիկա։ Բնականաբար, մենք չէինք կարող չարձագանքել մեր երկրի համար, Միութենական պետության համար այս ոչ բարեկամական գործողություններին»,- նշել է գլխավոր վարչության պետը։

Ստուգումը կանցնի երկու փուլով։ Առաջին փուլում՝ մինչեւ փետրվարի 9-ը, նախատեսվում է մշակել վտանգված ուղղություններով զորքերի (ուժերի) խմբավորումների վերատեղակայումը եւ ստեղծումը, պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը եւ օդային տարածքում պետական սահմանի պաշտպանությունը, այդ թվում՝ Բելառուսի եւ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի օգնությամբ, գնահատել ՀՕՊ հերթապահ ուժերի եւ միջոցների, այդ թվում՝ ՀՕՊ համատեղ ուսումնական եւ մարտական կենտրոնի պատրաստվածությունը եւ կարողությունը:

Ստուգման երկրորդ փուլում՝ փետրվարի 10-20-ը, կանցկացվի «Դաշնակցային վճռականություն 2020» համատեղ զորավարժությունը։ Կմշակվի պետական սահմանի հատվածների ուժեղացումը՝ Բելառուսի տարածք գրոհայինների զինված խմբերի ապօրինի ներթափանցման հնարավոր ուղղություններով՝ փակելով զենքի, զինամթերքի եւ այլ միջոցների առաքման ուղիները, որոնք կարող են օգտագործվել երկրում իրավիճակը ապակայունացնելու համար՝ փոքր սահմաններ եւ անցակետերի սարքավորումներ գրավելու միջոցով։ Մասնակիցները կմշակեն ապօրինի զինված կազմավորումների եւ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի որոնումը, արգելափակումը եւ ոչնչացումը նշանակված պատասխանատվության վայրերում, փոխգործակցության կազմակերպումը եւ համակողմանի աջակցությունը, հետկոնֆլիկտային կարգավորման առանձին հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ