News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Հրդեհը տեղի է ունեցել Almuntazah լցանավում, որը տեղափոխում էր 700 տոննա մազութ Կոմորյան կղզիների դրոշի ներքո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նավը կոչվում է Almuntazah, երթեւեկում է Կոմորյան կղզիների դրոշի ներքո: Գտվում էր կայանատեղիում՝ Թաման նավահանգստի ափից 1,2 մղոն հեռավորության վրա: Դրանում եղել է 700 տոննա մազութ,-ասել է գործակալության զրուցակիցը:-Բաց կրակ չկա, սակայն օդափոխման անցքերից հայտնվել է սեւ ծուխ»:

Լցանավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի յոթ քաղաքացիներից, տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

«Մենք ուղարկել ենք «Մերկուրի» բուքսիրը լցանավի ուղղությամբ, սակայն դեռեւս որեւէ սեփականատեր, որեւէ կապիտան օգնության համար չի դիմել: Ծովային փրկարարական ուժերը հսկողություն են իրականացնում»,-հավելել է լավատեղյակ աղբյուրը:

Հայտնի է, որ Սեւ ծովում ջրի աղտոտման հետքեր չկան: Կերչի նեղուցում նավագնացության համար խոչընդոտներ եւս չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ