News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Ներկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին հարցը չի դիտարկվում: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կիրակի El Mundo թերթում հրապարակված  հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Շվեդիան եւ Ֆինլանդիան կներառվեն ՆԱՏՕ-ի կազմում, նախարարը պատասխանել է. «Այդ մասին պետք է հարցնել Շվեդիային ու Ֆինլանդիային»: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նա հայտարարել է, որ այժմ այդ սցենարը չի դիտարկվում:

Ալբարեսը կողմ է երկխոսության միջոցով Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորմանը, սակայն հավաստիացել է, որ Արեւմուտքը պատրաստ է ցանկացած չնախատեսված հանգամանքներին: Հարցին՝ կարո՞ղ է արդյոք ԱԳ նախարարը երաշխավորել, որ մի քանի ամիս անց Ուկրաինայում չեն լինի իսպանացի զինվորներ, Ալբարեսն ասել է. «Այժմ մենք միասնական ենք երկխոսության անհրաժեշտության հարցի, ոչ թե այդ սցենարի շուրջ»,-հավելել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը ցանկանում է արդեն 2022 թվականին հասնել ՆԱՏՕ-ի կազմում ներառվելու ժամկետների հստակեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ