News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Այդըն նահանգի Դիդիմի շրջանից Անկարա ուղեւորվող ավտոբուսն ընթացքի ժամանակ հարվածել է ճանապարհին գտնվող բենզալցակայանի բետոնե պատին, որից հետո դուրս եկել ճանապարհից եւ հայտնվել դաշտում։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝  հուլիսի 18-ի առավոտյան Անկարայից 64 կմ հետավորության վրա տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վիրավորվել է 40 ուղեւոր։  Վթարից հետո ուղեւորներն իրենց ուժերով դուրս են եկել ավտոբուսից եւ պատսպարվել մոտակա բենզալցակայանում, մինչ ժամանել են շտապօգնության մեքենաներն ու փրկարարները:

Ոստիկանությունը պարզել է, որ վթարի ենթարկված վայրում ավտոբուսի վարորդը չի արգելակել։ Նախնական վարկածով՝ վարորդը ղեկին քնել է, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել վթարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ