News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի ապագա տեսակները կարող են լինել ավելի վարակիչ, քան օմիկրոնն է: Այդ մասին կիրակի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Քերքհովեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որքան շատ է շրջանառվում այս վիրուսը, այնքան մեծանում է փոփոխության ենթարկվելու դրա հնարավությունը»,-ասել է նա: Օմիկրոնը չի լինի վերջին տարբերակը, որը մենք կքննարկենք, եւ շատ իրական է հավանականությունը, որ հետագայում մտահոգիչ տեսակներ ի հայտ կգան»,-հավելել է փորձագետը:

Քերքհովեն ընդգծել է, որ ներկայում կորոնավիրուսի նոր շտամերի հատկանիշների մասին հայտնի է, սակայն անկասկած դրանք կլինեն ավելի վարակիչ, քանի որ կպահանջվի գերազանցել տարբերակները, որոնք շրջանառվում են ներկայում: Այդ նոր շտամները կարող են առաջացնել մեծ կամ փոքր բարդության հիվանդություններ, սակայն դրանք նույնպես ունակ կլինեն խուսափել իմունիտետի ազդեցությունից, պարզաբանել է նա:

Փորձագետը կոչ է արել կրճատել հետագա տարբերակների առաջացման ռիսկը, որոնք մտահոգություն են առաջացնում: Նրա խոսքով՝ դա պետք է, որպեսզի կանխարգելվեն ծանր հիվանդությունները եւ որպեսզի տեղի չունենա առողջապահության համակարգերի գերծանրաբեռնվածությունը: Նա հիշեցրել է այդ կապակցությամբ, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ ենթարկվում են երկարաժամկետ հետեւանքների ռիսկին եւ մասնագետներին դեռեւս ամեն ինչ պարզ չէ «երկարաժամկետ քովիդի» մասին: Չնայած նորանոր տեղեկություններ են ստացվում, որ օմիկրոն շտամը հիմնականում ավելի թեթեւ ընթացքով է անցնում, քան դելտա շտամը, այն դեռեւս վտանգավոր է, եզրափակել է փորձագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ