News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ցանկացած քրեական գործ իր բնույթով պետք է ունենա փաստական տվյալներ՝ Քրեական օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, բայց որոշումն առերեւույթ քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը։

Նշենք, որ դատարանը Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով։

Մարտիրոսյանն ասաց, որ հարցաքննության ընթացքում ինքը միջնորդել է դատարանին՝ մեղադրողին հարց տալ, թե կա արդյոք Գալստյանին կալանքի հիմքում ընկած փաստական տվյալ. «Փաստվեց հետեւյալը, որ մեղադրանքի տերը դատարանում Ստեփան Գալստյանի կալանավորման վերաբերյալ որեւէ հիմք չներկայացրեց։ Խնդիրն այն է, որ, երբ մեղադրանքի տերն ասում է՝ չկա, դատարանն առանց փաստական պատճաբանվածության, բոլոր մեղադրյալներին միեւնույն ձեւակերպումներով կալանավորման խափանման միջոցը մերժում է։ Ինչու առանձին-առանձին չի ներկայացվել, եթե անհատապես ներկայացվեր՝ դատարանը ներկայանալու փաստական տվյալներ, հիմքեր չուներ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ամբաստանյալի կարգավիճակ ունեն բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ, Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել, Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ