News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը:

Քաղաքապետաանից NEWS.am-ին հայտնում են, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով քաղաքապետարանում կգործարկվի կառավարման կենտրոն: Համայնքային նոր ավտոբուսներում առկա տեսախցիկներով կենտրոնի աշխատակիցները մշտական հսկողության տակ կպահեն հասարակական տրանսպորտի աշխատանքը:

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքում են:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը:

«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–նշել է քաղաքապետը։

Տպել
Ամենաշատ