News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հրաժարականի որոշումը նախագահն ինքն է կայացրել, եես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը մոտ 3,5 ժամ առաջ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես ՀՀ նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ տեղեկացնում է, որ կայացրել է արդեն որոշումը: Նա ասել է, որ կայացրել է որոշումը: Այս համատեքստում ես նաեւ չեմ կարծում, թե պետք է ասեմ, թե իր հիմնավորումներում ինչն է բավարար, ինչը՝ չէ:

Միակ դիտարկումն այն է, որ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել եւ ես կարծեն նախորդ անգամ, ես ասացի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում իմ դիրքորոշումը մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից, կամ էականորեն է տարբերվում: Նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2017-ից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ընթացքում Սահմանադրության որեւէ դրույթի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել: Համենայնդեպս, նախագահի լիազորությունների մասով: Այս ողջ ընթացքում կանոների փոփոխություն տեղի չի ունեցել»,-հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքով, հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրություններ. «Ես ինքս էլ դրանք ընդունում եմ ի գիտություն եւ պատեհ չեմ հմարում մեկնաբանել, թե ինչ է այդտեղ բավարար, ինչը՝ ոչ: Յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում, ի վերջո, այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա եւ փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ