News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես կտրականապես չեմ ընդունում այդ կապիտուլյանտ բառը, երեւի այդ բառն օգտագործող մարդը չի հասկանում, որ կապիտուլյացիան եւ որոշակի օկուպացիան տարբեր բառեր են: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի ելույթին:

«Այո, ես իրավունք ունեմ այդ բառից վիրավորվելու, որովհետեւ նա ով ինձ կապիտուլյանտ է կոչում, որովհետեւ այս իշխանության կողքին եմ կանգնած, ապա պետք է բացատրի, թե ինչով եմ ես կապիտուլյանտ, մարդ, որը 3 անգամ գնացել է ռազմի դաշտ, երեք անգամ պատրաստ է եղել մեռնել էս երկրի համար եւ դրանից հետո նրան դավաճան ու կապիտուլյանտ են կոչում: Խնդրում եմ՝  այդ բառերն օգտագործելուց մի քիչ զգույշ լինել, որովհետեւ դրանով վիրավորում եք ոչ միայն ինձ, այլեւ այն բոլոր ընկերներին, որոնք իրենց կյանքը դրել են 1990-ականներից: Ես այդ ճանապարհն անցել եմ, դուք ձեզ հարց տվեք, թե դուք ինչ եք արել մեր երկրի համար 30 տարվա մեջ:  Շատ հեշտ է հայրենասիրությունից խոսել, ասել մտքեր, որոնք քեզ չեն պատկանում, այլ ուղղակի գերազանց սովորած բառեր են: Մի ասեք դա, գեղեցիկ չէ.,-ասաց նա:

Ի պատասխան Լիլիթ Գալստյանն ասաց. «Մենք ձեզ պետություն հայրենիք ենք տվել, դուք դավաճանել եք մեր պետությանն էլ հայրենիքին էլ»:

«Դուք պետություն չեք տվել, դուք պետությունը քանդել եք ամբողջությամբ»,-արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը:

Լիլիթ Գալստյանն ասաց. «Գնացեք Եռաբլուր եւ ձեր ներդրումն ու մեր ներդրումը կհասկանաք»:

«Եռաբլուրը ձեր մեղքն է, նախկին իշխանությունների, որոնք երկիրը ռազմական տեսակետից, բարոյական տեսակետից ոչնչացրեցին»,-հայտարարեց Հակոբ Ասլանյանը:

«Մի հատ հավաքվեք էլի, դուք անում եք այն, ինչի մասին ես հորդորեցի, ձեր մերժումը վերածվել է ուրացումի, դուք մի ամբողջ հայրենիք ու պետություն եք ուրանում»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը:

Տպել
Ամենաշատ