News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր օմբուդսմենի նշանակման ամենամեծ խնդիրն այն է, որ այս հաստատությունն այլեւս չի հրապարակի զեկույցներ ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ վայրագությունների մասին։ Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ հեռացող օմբուդսմեն Արման Թաթոյանը միակ պաշտոնյան էր, ով փորձեց պահպանել պետական ​​համակարգի գոյությունը, միակը, ով պատերազմից հետո հետապնդեց Հայաստանի ազգային շահերը։ «Այդ պատճառով նրան հեռացրեցին, որպեսզի չխանգարի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի սիրավեպին»,- ասաց Աշոտյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Հայաստանի օմբուդսմենի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ