News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 25-ին, ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով քրեական գործ չհարուցելու բողոքի քննությունը։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նիստի ավարտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշում հակաիրավական է։

«Մեր կարծիքով՝ կանխամտածված իրականացվել է մի գործողություն. առերեւույթ պետական դավաճանության հատկանիշներ է պարունակում, որը հանգեցրել է ոչ միայն Արցախի 75 տոկոսի կորստի, ոչ միայն հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդամների, այլ նաեւ մեր անվտանգության համակարգի հիմնարար խաթարմանը։ Սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք իրենց համակցված գործողություններով կատարել են առերեւույթ առանձնապես ծանր հանցագործություն։ Այն, ինչ Դատախազությունն արել է, դա հակաիրավական է»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ