News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԱԾ հաղորդագրությունը, դրանից հետո ամբողջ քրեական գործի ընթացքը և այս պահին դատարանում գտնվող քրեական գործը զուտ ենթադրություն են, քրեական գործով որևէ փաստական տվյալ չի հաստատվում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Սիսիանում լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, ով լրագրողներին ուղեկցել էր Սիսիան քաղաքի այն հատվածը, որը ներկայացված է ԱԱԾ տեսանյութում:

«Տարածքի հետ կծանոթացնեմ, և դուք ինքներդ ականատես կլինենք՝ ինչ աստիճանի ենթադրությունների շարան է գործում»,-ասաց նա։

Պաշտպանը մանրամասնեց, որ այն վայրը, որը ԱԱԾ տեսանյութում կա, գտնվում է փողոցի բանուկ հատվածի մոտակայքում, որտեղ պատնեշներ չկան, ցանկացած ոք կարող էր մուտք գործել և այն շինությունում, որտեղ ենթադրաբար զենք են հայտնաբերել, ինչ ցանկանար, պահեր։

«Հիմա ես կարող եմ վարկած առաջ քաշել, որ ոմն Պողոս Պողոսյան եկել է և տարիների ընթացքում զենք կուտակել այստեղ, այստեղ բացարձակ իրավական տրամաբանություն չունենք: Մենք կասկածներ ունենք, որ այդ զենքը դիտավորյալ է բերվել, դրվել այստեղ, որ հետո կապեն Աշոտ Մինասյանի հետ»,-ասաց նա։

Միհրան Պողոսյանը նաև մանրամասնեց, որ «Կանթեղ» ռեստորանային համալիրը 2016թ.-ից այլևս Աշոտ Մինասյանի ընտանիքին չի պատկանում, «Ամերիա» բանկին է պատկանում, ոստիկանության ծառայողների կողմից 2016-2019 թթ.-երին գտնվել է մշտական պահպանության ներքո, ոստիկանության ծառայողներն էլ նշել են, որ նշված ժամանակահատվածում այդ տարածքում ընդհանրապես չեն հանդիպել Աշոտ Մինասյանին։

«Այս տիպի քրեկան գործով, այսպիսի ապացուցողական բազայով ՀՀ-ում որևէ անձ չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել»,-շեշտեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ