News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 20 000 H-2B վիզա կտա ֆինանսական տարվա առաջին կեսին՝ փորձելով թեթեւացնել աշխատանքային ճգնաժամն ԱՄՆ-ում, տեղեկացնում է Reuters-ը։

Վիզաները նպատակ ունեն օգնել ԱՄՆ գործատուներին, որոնց անդառնալի վնաս կսպառնա, եթե չկարողանան մինչեւ 2022թ. մարտի 31-ը լրացուցիչ աշխատողներ վարձել, ասվում է ներքին անվտանգության եւ աշխատանքի նախարարության հայտարարությունում։

«Մենք գործատուներին տրամադրում ենք ռեսուրսներ եւ աջակցություն, որոնք անհրաժեշտ են նրանց բիզնեսին սատարելու համար՝ ընդլայնելով օրինական ճանապարհները Միացյալ Նահանգներում»,- ասել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։

Լրացուցիչ վիզաները հասանելի կդառնան գործատուներին 2022թ. հունվարի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ