News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Apple-ն ավելացրել է դիմակով դեմքի միջոցով iPhone-ն արգելաբացելու գործառույթ, հաղորդում է The Verge պարբերականը:

iOS 15.4 բետա տարբերակում հայտնվել է դիմակ կրելիս դեմքով սմարթֆոնն արգելաբացելու հնարավորություն: Այդկերպ iPhone-ը սկսել է ճանաչել օգտատերին, որը կրում է պաշտպանիչ աքսեսուարը: Դեվայսների սեփականատերերը կկարողանան ակտիվացնել այդ հնարավորությունը հեռախոսի կարգավորումներում:

Գործառույթը կարգավորելիս հայտնվում է հաղորդագրություն, որ iPhone-ը կարող է ճանաչել իր օգտատիրոջը աչքերի շրջանում եզակի հատվածների միջոցով: Ավելի վաղ Face ID գործառույթն աշխատել է միայն այն դեպքում, եթե օգտատիրոջ դեմքը փակված չէր հագուստի տարրերով եւ աքսեսուարներով: Ընդ որում՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմակով դեմքի միջոցով արգելաբացումը կարող է որոշ ժամանակ պահանջել:

Ներկայում գործառույթն աշխատում է միայն iPhone12 եւ 13 շարքի սմարթֆոններում: Ակնկալվում է, որ այդ գործառույթը հասանելի կդառնա Face ID-ով Apple-ների բոլոր սմարթֆոններում iOS 15.4 վերջնական տարբերակի թողարկումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ