News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարանտինում է իր երեխաներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այս մասին ուրբաթ հայտնել է CTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիվանդության պատճառով կառավարության ղեկավարը վիրտուալ ձեւաչափով կմասնակցի Ազգային խորհրդարանի այս տարվա առաջին նիստին, որը նախատեսված է հունվարի 31-ին։ Երեխաներից կոնկրետ ով է վարակվել, չի նշվում։

Հինգշաբթի Թրյուդոն թվիթերում գրել էր, որ հնգօրյա կարանտինի է պատրաստվում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո: Նրա արագ թեստի արդյունքը բացասական է եղել։ Նա հայտնել էր, որ իրեն լավ է զգում եւ աշխատելու է տնից, եւ եւս մեկ անգամ կոչ էր արել կանադացիներին պատվաստվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ