News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է պատժամիջոցներ միջոցով թուլացնել Ռուսաստանի արդյունաբերական ներուժը՝ Ուկրաինա ներխուժման դեպքում, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ Փիթեր Հարելը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հիմնական նպատակը միջոցներ ձեռնարկելն է, որոնք ժամանակի ընթացքում կնպաստեն Ռուսաստանի արդյունաբերական ներուժի եւ դրա արդյունաբերական արտադրական հզորությունների կրճատմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նոր սահմանափակումները սովորական ռուս սպառողների դեմ ուղղված չեն:

Նրա խոսքով՝ ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները պետք է կապիտալի արտահոսք, գնաճ հրահրեն, ինչպես նաեւ ստիպեն Ռուսաստանի Կենտրոնական բանկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այլ բանկերին, որպեսզի «Պուտինն առաջին իսկ օրվանից զգա կորուստները»։

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան այլ պաշտոնական աղբյուրներ, սահմանափակումները կարող են տարածվել ավիացիայի, ծովային ոլորտի, ռոբոտաշինության, արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների եւ պաշտպանական արդյունաբերության վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ