News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի եւ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների (ԱԱՊԿ) նախագահներ Սայմումին Յաթիմովը եւ Կամչիբեկ Տաշիեւը  հունվարի 27-ին բանակցություններ են վարել երկու երկրների սահմանային գոտում զինված հակամարտության առնչությամբ։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Տաջիկական Asia-Plus լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով՝ Տաջիկստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավարների միջեւ բանակցությունները սահմանին հակամարտության շուրջ ավարտվել են։ Յաթիմովի եւ Տաշիեւի հանդիպումը տեւել է գրեթե երկու ժամ, արդյունքում որեւէ արձանագրություն չի ստորագրվել, հայտնում է գործակալությունը։

Հինգշաբթի տաջիկ-ղրղզական սահմանի հատվածում երկու երկրների ներկայացուցիչների միջեւ կոնֆլիկտ էր տեղի ունեցել։ Ուրբաթ գիշեր կողմերի ներկայացուցիչներին հաջողվել էր պայմանավորվել հրադադարի շուրջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ