News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Քանի որ այս պահին դեռեւս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որեւէ մեկնաբանություն անենք: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն է:

«Դեռեւս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, նա ասաց. «Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաեւ այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ  ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաեւ որպես այսօրվա կառավարության անդամ, նաեւ քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:

Հարցին, թե ո՞ր պաշտոնում ավելի շատ օգուտ կտա, Խաչատրյանն արձագանքեց. «Բարդ հարց եք տալիս, այն պաշտոնում, որտեղ գտնվում եմ, այս 6 ամսում ես ինձ բավականին լավ եմ զգում, որովհետեւ տեսնում եմ նաեւ հեռանկարները: Հիմա համոզված եմ, որ շատ ավելի անելիքներ կարող ենք անել, որովհետեւ մեր նախարարությունում կա շատ լավ աշխատող թիմ եւ ամենակարեւոր, կառավարությունում կա հասկացողություն գնահատելու այն ամենը, ինչ արել ենք եւ ուզում ենք անել: Հավատացած եղեք, որ շատ ծրագրեր կան, որոնք կարվեն: Հիմա ընթացքը ցույց կտա, եթե ինչ-որ բան փոխվի, կափսոսամ, բայց կյանքն այդպիսին է: Իմ կյանքում այդպես եղել է, երբ ինչ-որ բան սկսում ես նորից, բայց կախված է եղել, թե տրամադրվածությունն ինչպիսին է, պատասխանատվությունն ինչպիսին է»:

Նա հավելեց, որ իր համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց. «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Ես իմ գործն անում էի, գործս շատ էր, ես ինչ-որ ձեւով կարողացա իմ համեմատաբար ազատ կյանքից հարմարվել ավելի սահմանափակ կյանքին, բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ընձեռնվել է, որովհետեւ ինքնաճանաչողության մի շրջան էր: Գնահատողները դուք պետք է լինեք եւ այն մարդիկ, որոնք ակնկալիք ունեն մեր նախարարությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ