News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է կողմնորոշվի ուժի չկիրառման սկզբունքի գործունության հարցում։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության եւ «կարմիր գծերի» մասին հարցին՝ նախարարը նշել է, որ պատասխաններն ավելի քան ակնհայտ են։

«Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ միջազգային ձեւաչափն է, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման մանդատով։ Լուծումն առայժմ գտնված չէ, եւ բանակցություններն այդ ձեւաչափով պետք է շարունակվեն»,- ընդգծել է նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքի արդյունքներից մեկը պետք է դառնա համընդհանուր խաղաղության համաձայնագրի պարամետրերի ճշտումը եւ, ըստ էության, դրա կնքումը։ «Սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Մյուս սկզբունքը՝ ուժի չկիրառման սկզբունքը, 2020թ. կոպտորեն խախտվեց։ Ոչ միայն Հայաստանը եւ Արցախը, ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ մնո՞ւմ է արդյոք այդ սկզբունքը օրակարգում, թե՞ պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, ուրեմն, մյուսների համար էլ նման դուռ է բացվում»,- նախազգուշացրել է Արարատ Միրզոյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ