News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են, որ կոլիբրին հիանալի կարողանում է վերահսկել մարմնի ջերմաստիճանը: Գիշերը դրանք գտնվում են «քարացում» կոչվող վիճակում. մարմնի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, իսկ մետաբոլիզմը՝ դանդաղում: Ինչպես պարզել են մասնագետները, այդ թռչունները ուշագրավ կերպով կարողանում են կարգավորել իրենց ջերմաստիճանը, գրում է  «Վորկրուգ սվետա» ճանաչողական հարթակը՝ հղում անելով Phys.org-ին:

«Եղել է մի քանի ակնարկ, որ այդ ունակությունը հնարավոր չէ հստակ կարգավորել: Սակայն հետազոտություններն անցկացվել են լաբորատոր պայմաններում, ոչ թե վայրի բնությունում: Հետաքրքիր էր տեսնել, որ կոլիբրիի քարացումը կարող է փոփոխական եւ ճկուն լինել»,-պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Անուշա Շանքարն ԱՄՆ-ից:

Հետազոտողներն օգտագործել են ինֆրակարմիր հեռուստացույց Արիզոնայում կոլիբրիի երեք տեսակների մարմնի ջերմաստիճանին հետեւելու համար: Նրանք չափել են ջերմությունը, որն արտացոլվում էր թռչունների աչքերի շուրջ մաշկից: Տարբեր փուլերում ջերմարտադրման տարբերությունները բավականին նշանակալի էին:

Գիտանականները հայտնաբերել են, որ ամենափոքր կոլիբրիները հայտնվում էին խորը քարացման փուլում յուրաքանչյուր գիշեր, մինչդեռ ավելի խոշոր թռչուններն անում էին դա ոչ հստակ պարբերականությամբ: Մասնագետների կարծիքով՝ որոշ կոլիբրիներ ունակ են հստակ կարգավորել այդ վիճակն ու օգտագործել այն՝ ըստ անհրաժեշտության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ