News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում, որտեղ տեղի են ունենում 9 մլն լարիի չափով (մոտ 3 մլն դոլար) պետական միջոցների վատնման գործով լսումները, երգել է Ուկրաինայի հիմնը։ Չորեքշաբթի օրը դատարանի դահլիճից կադրեր է ցուցադրել վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Սաակաշվիլին ելույթն սկսել է նրանից, որ բոլոր մեղադրանքներն անհիմն է անվանել, դատախազներին եւ դատարանին մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Դա իրարանցում է առաջացրել դատարանի դահլիճում, սկսվել է բանակռիվ։ Դրանից հետո փաստաբանները Սաակաշվիլուն են փոխանցել Ուկրաինայի դրոշը եւ հեռախոսով միացրել Ուկրաինայի հիմնը, իսկ նախկին նախագահն սկսել է երգել այն։

Դատավարությանը զուգահեռ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում Սաակաշվիլու կողմնակիցները, հաջակցություն նախկին նախագահի, ինչպես միշտ, հանրահավաք են կազմակերպել։ Նրանք «#Freemisha» մակագրությամբ պաստառ են պարզել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ