News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ), որը մշակվել է 2014 թվականից, այս տարի չի սկսի ամբողջությամբ գործել։ Պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչովի կարծիքով՝ խնդիրը նոր նախարար եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանի դիրքորոշման մեջ է, ով փաստացի դադարեցրել է դրա մշակումը, գրում է Lenta-ն։

«Եվրասիական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի շահագործման երկար սպասված մեկնարկը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Թեեւ կա բավարար ֆինանսավորում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը։ «Հանկարծ նոր նախարար եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Վարոս Սիմոնյանը, չգիտես ինչու, փոխեց ԵՏՀ-ի ենթակա ՏՏ վարչության աշխատանքի սխեման, այն է՝ գնումների մեխանիզմը եւ կապալառուների մրցույթները»: Նրա խոսքով, այս որոշումները լրջորեն մտահոգում են ԵՏՀ բազմաթիվ աշխատակիցների, իրավաբանների, քանի որ դրանք կարող են հանգեցնել նոր չարդարացված ծախսերի, ինչպես նաեւ անորոշ ժամկետով հետաձգել ԵԱՏՄ ԻՏՀ-ի ամբողջական գործարկումը։ Բացի այդ, ավելանում են տեխնոլոգիական խափանումների ռիսկերը համակարգի արդեն գործարկված հատվածներում։

Եվրասիական միության ԻՏՀ-ն ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Հայաստանի եւ Բելառուսի պետական իշխանությունների համատեղ փաստաթղթաշրջանառության ամենաբարդ համակարգչային համակարգն է: Շատ պարզ ասած, դա նման է պետական ծառայությունների, բայց հինգ պետությունների համար, եւ առանց այս համակարգի, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների իրական ինտեգրումն անհնար է։ Այն ապահովում է մաքսային աշխատանքի թվային աջակցությունը, ներմուծման մաքսատուրքերի գրանցումն ու բաշխումը, վիճակագրության հավաքագրումը, սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային միջոցների կիրառումը, ֆինանսական շուկաները, դեղերի եւ բժշկական սարքերի շրջանառությունը եւ այլն:

ԻՏՀ-ի առաջին փուլը սկսել է գործել 2014 թվականի վերջին՝ որպես արտաքին փոխադարձ առեւտրի 2011 թվականին հայտնված ինտեգրացված տեղեկատվական համակարգի հետագա զարգացում: Սակայն ութ տարի անց համակարգը դեռ չի հաջողվում ամբողջությամբ գործարկել, այս պահին գործում է նախատեսված չափորոշիչների միայն քառորդ մասը։

ԻՏՀ-ի ստեղծման համար ԵՏՀ բյուջեից տարեկան հատկացվում է մոտ մեկ միլիարդ ռուբլի, որի 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնության բյուջեից է։ Ընդհանուր առմամբ, Միության անդամ երկրներն արդեն ավելի քան վեց միլիարդ ռուբլի են ծախսել ԻՏՀ-ի վրա։ «Այժմ կապալառուների համար բաց մրցույթների թափանցիկ համակարգի փոխարեն կա հավելյալ օղակ՝ միջնորդ ֆիրմա»,- իր գրառման մեջ նշել է Անտոն Տկաչովը։ «ԻՏՀ-ի մշակման խնդիրները կարող են հասկանալ եւ կատարել Ռուսաստանի միայն երեք-չորս ընկերությունների մասնագետները, իսկ նրանց առաջարկները, մասնագիտական մակարդակը ընտրելու եւ գնահատելու են «փորձագիտական կազմակերպությունից» անհայտ մարդիկ, որոնք նույնիսկ ԵՏՀ-ի աշխատակիցներ չեն։

Վարոս Սիմոնյանը անցյալ տարվա վերջին է նշանակվել նախարար եւ ԵԱՏՄ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ։ Մինչ այդ նա շուրջ երկու տարի զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, մոտ ութ տարի եղել է Եվրամիությունում նախ՝ ՀՀ առեւտրային ներկայացուցիչ, ապա՝ առեւտրային կցորդ։ Իսկ, դատելով կենսագրությունից, ԵՏՀ նոր նախարարը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չունի մասնագիտական փորձ ու կրթություն։

ԵՏՀ կոլեգիայի ավելի ու ավելի շատ անդամներ են մտահոգվում բարեփոխումների հանդեպ պարոն Սիմոնյանի հակվածությունից, որոնց նպատակահարմարությունն ակնհայտ չէ։ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրում հարյուրավոր հսկա տվյալների բազաներ միավորող եզակի համակարգչային համակարգը աշխարհում նմանը չունի, նույնիսկ ԵՄ փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կառավարման համակարգը բարդությամբ եւ ֆունկցիոնալությամբ չի կարող համեմատվել դրա հետ։ Բարդության ամենաբարձր մակարդակի իրական ծրագրավորման առաջադրանքներից բացի, ԻՏՀ-ի անխափան աշխատանքն ապահովելու համար պահանջվում է մշտական սպասարկում եւ կառավարում: Բայց նոր նախարարը դեռ պատշաճ ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ ԻՏՀ-ի նույնիսկ գոյություն ունեցող հատվածները, հաշվի առնելով ՏՏ ոլորտի արագ զարգացող տեխնոլոգիաները, աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ պարբերաբար թարմացման կարիք ունեն։ Եթե ԻՏՀ-ում համակարգչային լուրջ խափանում լինի, ապա Միության ներսում արտաքին տնտեսական գործունեության մաքսատների միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կարող է անորոշ ժամանակով կանգնել:

Հետեւանքներից մեկը լինելու է Հայաստանը (Վրաստանի տարածքով) միության անդամ մնացած երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ կապող տրանսպորտային հոսքի դադարեցումը։ Հայաստանի ապրանքաշրջանառության մեծ մասն անցնում է Վերին Լարսի մաքսակետով, եւ այդ ճանապարհի կանգնեցումը կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ