News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

2021 թվականին Հայաստանում արտադրվել է 149,6 հազար տոննա հացահատիկ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  2019 եւ 2020 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 195 հազար տոննա և 241,9 հազար տոննա։ Դա վկայում է այն մասին, որ 2021 թվականին արտադրության անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 38%։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո ավելացել է պարենային ցորենի ներկրումը Հայաստան (458,7 հազար տոննա, որից ցորենի ներկրումը՝ 349,8 հազար տոննա) 30%-ով։ Հացահատիկի դեֆիցիտի եւս մեկ պատճառ, հավանաբար, անմշակ վարելահողերի բարձր տեսակարար կշիռն է, որը, ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հասնում է մինչեւ 50%-ի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ