News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Մեկնաբանելով Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու եւ յուրացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության սկանդալային նախաձեռնությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են հայկական եկեղեցիները որպես «ալբանական» ներկայացնելու եւ հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունները։

«Միջազգային հանրությունը պետք է հենց հիմա սկսի գործել։ Մենք պետք է դատապարտենք եւ կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը կեղծելու, խեղաթյուրելու կամ ոչնչացնելու ցանկացած փորձ»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը։

Նիդեռլանդներից պատգամավոր Պիթեր վան Դալենը Twitter-ում գրել է, որ Ալիեւի հանցագործությունները սահմաններ չունեն. «Ադրբեջանը հայտարարել է, որ ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից։ Եվրախորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսը (Եվրախորհրդարանի անդամ) եւ Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ