News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը երեկ՝ փետրվարի 15–ին, գյուղատնտեսական աշխատանք իրականացնող արցախցուն  թիրախավորել են ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

«Բնակչին ոչ մի բան չի պատահել, խփել են տրակտորի անվադողին, ծակել։ Դեպքի ժամանակ ռուս խաղաղապահները ներկա են եղել։ Հակառակորդի մարտական դիրքը մեր գյուղի այգիներից 100 մետրից էլ քիչ է հեռու»,– ասաց Խրամորթի գյուղապետը։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով միջադեպին, ասաց, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ տեղի ունեցածը նրա գնահատմամբ՝ կյանքի իրավունքի դեմ ուղղված ոտնձգություն է։

«Տարվա սկզբում կարծես որոշակի հանգստություն կար, բայց ադրբեջանական կողմը իր քաղաքականությունը նորից առաջ է մղում, Արցախում վախի ու հուսալքության մթնոլորտ ձեւավորելու համար։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ Արցախի տարածքում հայություն մնա, եւ նրանց  բոլոր գործողությունները միտված են նրան, որ Արցախի հայ բնակչությունը թողնի ու հեռանա»,– ասաց  Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս,  հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. Արցախի ՆԳՆ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ