News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Թեպետ արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունենք, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի» ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել», - ասաց նա:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչն էլ էր դիմել Հաագայի դատարան և ունեցել են պատմական նշանակության միջանկյալ վճիռ, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողությունները, ձևախեղումը, յուրացումը և պատժել նման գործողություններ կատարողներին:

Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է գնում, փոխում է մարտավարությունը և խնդիրը տանում է այլ դաշտ՝ իրեն դուրս բերելով իրավական դաշտից»,- նկատեց Աբրահամյանը և լկտի սուտ որակեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դարերով Արցախում առկա հայկական մշակութային ժառանգությունը հայերինը չէ:

Նա մտավախություն հայտնեց, որ եթե նպատակային գործողություններ չարվեն, ապա տարիներ շարունակ Ադրբեջանի առաջ տարած այդ ստին, հնարավոր է, որ արդեն հնարավոր չլինի հակազդել:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիայի մասնակիցները պարզել էին հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարներ և պաստառներ, որոնց վրա անգլերենով գրված էր. «Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը», «Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջևանի մշակութային ցեղասպանության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ