News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ինձ դա դուր չեկավ, բայց ձեզ իրենց տեղը դրեք։ Եթե Հայաստանն ինքը չի արձագանքում, իրավունք ունե՞նք պահանջելու ուրիշներից։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չարձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս է, եւ արդյոք համաձայն է այդ հայտարարության հետ։ 

Նա պարզաբանեց որ Պուտինի հետ շփվելու հնարավորություն է ունեցել, սակայն բնավորություն չունի պատմել այդ շփման մասին։ «Դուք չգիտեք, թե զրույցի ընթացքում կարծիք հայտնել եմ, թե՝ ոչ։ Մենք չպետք է պահանջենք ուրիշներից լինել ավելի հայամետ, քան մեր իշխանությունները»,- նշեց Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի նման հայտարարության պատճառը նաեւ այն իրողություններն են, որոնք եղել են պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։  

«Եթե մեր երկրի իշխանությունները չեն պատասխանում Ալիեւի հայտարարություններին այն մասին, թե հարցը վերջնականապես լուծված է, ապա ի՞նչ եք սպասում, որ Հայաստանը կարձագանքի՞ Ռուսաստանի հայտարարություններին։ Ռուսաստանի նախագահը լսում է Ալիեւի, Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները եւ Հայաստանից որեւէ արձագանք չի լսում։ Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի վարչապետը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի ԱԳՆ ղեկավարը»,- պարզաբանեց երկրորդ նախագահը։

Նա հիշեցրեց, որ ինքը եղել է Արցախի անկախության հռչակագրի համահեղինակ։ «Այս Հռչակագիրն իրավական տեսանկյունից դեռ անխոցելի է։ Երբ ես մասնակցում էի բանակցային գործընթացին, չկար մի փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Քի Ուեսթում մենք նույնիսկ քննարկել ենք Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Այստեղ իմ մոտեցումը պարզ է »,- եզրափակեց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ