News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են նախապատրաստում, որոնք շատ ավելի կոշտ կլինեն, քան 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո սահմանված պատժամիջոցները»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հայտնում է Polsatnews-ը։

«Մենք հատուկ պատժամիջոցների փաթեթ ենք մշակում, որը պետք է շատ ավելի կոշտ լինի, քան 2014 թվականի պատժամիջոցները»,- ասել է Մորավեցկին:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ առաջնորդների շրջանում արեւելյան սահմանից բխող ռիսկերի գիտակցում չկար։ Նա հավելել է, որ այդ մարտահրավերների մասին խոսել է, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Դա հսկայական մարտահրավեր է, քանի որ այսօր մենք նոր հաղորդումներ ենք ստանում հարձակման մասին, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին կամ առաջիկա շաբաթներին»,- ասել է Մորավեցկին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում Արեւմուտքի միասնությունը «բարձր մակարդակի» վրա է։ «Մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել, մենք լի ենք վճռականությամբ՝ անվերապահ հակահարված տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր արեւելյան սահմանից այն կողմ, բայց, միեւնույն ժամանակ,, ցանկանում ենք, որպեսզի այս լարված իրավիճակն ավելի քիչ լարված լինի, որպեսզի Ռուսաստանը կարողանա զարգանալ խաղաղ ճանապարհով եւ Եվրոպան, այդ թվում՝ Լեհաստանը եւ Ուկրաինան, նույնպես կարող են խաղաղ ճանապարհով զարգանալ։ Սա է մեր նպատակը»,- ​​հավելել է Մորավեցկին:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն գիտակցում է «ոչ միայն Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականության ուղղակի սպառնալիքը, այլեւ՝ ոչ ռազմական սպառնալիքները, ինչպիսիք են փաստացի գազային շանտաժը, ապատեղեկատվությունը, հաքերային հարձակումները, կիբեր հարձակումները ԵՄ բազմաթիվ երկրների վրա»: «Սա այն է, ինչմ այսօր ԵՄ երկրներն ապրում են Ռուսաստանի կողմից»,- ասել է Մորավեցկին:

Նա նաեւ հայտնել է, որ կոչ է արել գործընկերներին ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ