News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ո՛չ Կատարը, ո՛չ էլ որեւէ այլ երկիր հնարավորություն չունի ռուսական գազի մատակարարումները Եվրոպա փոխարինել հեղուկացված բնական գազով՝ (ՀԲԳ) Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության պատճառով ընդհատումների դեպքում, երեքշաբթի հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին, փոխանցում է Reuters-ը։ .

ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի դաշնակիցները պատրաստվում են հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ երկրկ նախագահի կողմից ԴԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ճանաչումից հետո։ Պատժամիջոցները կարող են ազդել դեպի Եվրոպա ռուսական գազի հոսքի վրա:

«Ռուսաստանն ապահովում է, կարծում եմ, Եվրոպա մատակարարումների 30-40 տոկոսը։ Չկա մի երկիր, որը կարող է փոխարինել այդ ծավալը, ՀԲԳ-ի հաշվին դա անելու հնարավորություններ չկան»,- Դոհայում գազային համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է նախարարը:

«ՀԲԳ-ի մեծ մասը կապված է երկարաժամկետ պայմանագրերի եւ ուղղությունների հետ, որոնք շատ հստակ սահմանված են: Ուստի այդ ծավալն այդքան արագ փոխարինել գրեթե անհնար է»,- հավելել է նա։

Կատարը, որը ՀԳԲ-ի՝ աշխարհի առաջատար արտադրողներից մեկն է, վերջերս ԱՄՆ-ից առաջարկ էր ստացել վերաուղղել գազի մատակարարումները Եվրոպա՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման եւ Մոսկվայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների դեպքում:

Դրա ծավալի մեծ մասն արգելափակված է երկարաժամկետ պայմանագրերով, հիմնականում՝ ասիական գնորդների համար, բայց այն նաեւ բեռներ է ուղարկում Եվրոպա:

Քաաբին ասել է, որ Կատարի համար վերաուղղված պայմանագրերի ծավալը, որոնք կարող են ուղարկվել Եվրոպա, ընդամենը 10-15 տոկոս է կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ