News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) երաշխավորված, անխափան, անվտանգ և արդյունավետ շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ, իսկ դա հնարավոր չէ անել, առանց նշված հողամասերի նկատմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան իրավունքի իրավաբանական ձևակերպման:

ԳՍՊԿ նախատեսված է Հայաստանwum գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար:

Աբովյանի ԳՍՊԿ-ն տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական շրջանում: Տեխնիկական տեսանկյունից Աբովյանի ԳՍՊԿ-ն իրենից ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա կառույցների համալիր:

ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեման նախատեսում է Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր կոմպրեսորային կայանի կառուցումը, որի համար 2015-2017 թթ. ՌԴ ԿՏՆԻ «Գազպրոեկտ» ՍՊԸ կողմից մշակվել է «Աբովյանի ԳՍՊԿ նոր կոմպրեսորային կայանի կառուցում» նախագիծը, համաձայն որի նոր կոմպրեսորային կայանի և արտադրական հրապարակի համար նախատեսված կառուցապատման հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 66018 մ2, այդ թվում 9706 մ2 գտնվում է գործող Աբովյանի ԳՍՊԿ սահմաններում և 56312 մ2 գտնվում է սահմաններից դուրս:

56312 մ2 հողատարածքից 54414,2 մ2 մակերեսով հողատարածքները սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական անձանց և համայնքին: Մնացած 1897,8 մ2 հողատարածքներից 1485,8 մ2 հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականություն, 412 մ2 տարածքը չունի սեփականատեր:

Համաձայն Կադաստրի կոմիտեի տրված տեղեկատվության այդ հասցեների անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Համաձայն նշված որոշման՝ տվյալ կադաստրային ծածկագրերով հողամասերը որպես նվիրաբերություն տրվել են Հայաստանի Հանրապետությանը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի ստորգետնյա պահեստարանների կառուցման համար: Ուստի, նշյալ կադաստրային ծածկագրերով հողամսերը կմնան որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և կօգտագործվեն ծրագրի կառուցման նպատակով:

Ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տվյալների՝ 07-054-0218-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ 412 մ2, հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, որի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Նշված հողատարածքը գտնվում է ծրագրի համար անհրաժեշտ տարածքի եզրային հատվածում՝ պարսպային մասում, ինչը չի կարող խոչընդոտել ծրագրի իրականացմանը: Ուստի, այս հողակտորին անդրադարձ կլինի անհրաժեշտության դեպքում:

Ելնելով վերոգրյալից, Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց և համայնքին պատկանող 54414,2 մ2 մակերեսով հողատարածքների նկատմամբ ճանաչել գերակա շահ:

Ծրագիրը ներառվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրում: Ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը:

Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Ամենաշատ