News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

Երևան - Մոսկվա - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ