News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Ընդ որում՝ հռչակագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի առաջնորդն ու Ադրբեջանի նախագահը, չի ստեղծում խնդիրներ Հայաստանի հետ ռուսական դաշնակցային հարաբերությունների համար: Այդ մասին Մոսկվայում փետրվարի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան կպահպանի Երեւանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, որը Ռուսաստանի վաղեմի եւ մտերիմ դաշնակիցն է:

«Մենք համոզված ենք, որ Բաքվի հետ վերոնշյալ հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ եռակողմ փոխգործակցությունը»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները, Ռուսաստանն անդադար թարմացնում է երկկողմանի պայմանագրաիրավական բազան Հայաստանի հետ, որը ներկայում բաղկացած է շուրջ 200 փաստաթղթից:

Ընդ որում՝ Զախարովայի հավաստմամբ՝ Ռուսաստանի առաջնորդի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ ստորագրված փաստաթուղթն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալիզացիային, ապա հռչակագրում Ադրբեջանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների մասին կա դրույթ, որ կողմերը կարող են միասնաբար նպաստել 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ, ինչպես նաեւ 2021թ. հունվարի 11-ին ու նոյեմբերի 29-ին ստորագրված հայտարարությունների դրույթների իրագործմանը»,-նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ 10-րդ դրույթում նշված է, որ կողմերը կհամագործակցեն ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման գործում, եւ սերտ կհամավործակցեն տարածաշրջանի պետությունների միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ