News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամությունը կազմակերպությունում, հաղորդվում է կազմակերպության կայքում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է համարվել Եվրոպայի Խորհրդի անդամ եւ Եվրոպայի Խորհրդի համապատասխան հռչակագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի մասնակից: Կասեցումը վերջնական միջոց չէ, այլ ժամանակավոր է:

Այդ որոշումը չի անդրադառնում ՄԻԵԴ-ին: Դատավորը, որն ընտրվել է ՄԻԵԴ-ում ՌԴ-ի կողմից, կշարունակի համարվել դատարանի անդամ, ինչպես նաեւ ՌԴ-ի դեմ ներկայացված հայցերը կդիտարկվեն եւ կլուծվեն դատարանի կողմից:

Նախարարների կոմիտեն նաեւ կարող է առաջարկել պետությանը լքել Եվրոպայի Խորհուրդը: Պետության կողմից համաձայնության դեպքում դուրս գալու ամսաթիվը կհամարվի հաջորդ տարվա հունվարի 1-ը: Սակայն Կոմիտեն կարող է նաեւ իր որոշմամբ դադարեցնել Խորհրդում պետության անդամությունը՝ ինքնուրույն ընտրելով այդ որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

Միեւնույն ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդում արձագանքել են այդ որոշմանը:

Սենատոր Վլադիմիր Ջաբարովը մեկնաբանել է. «Ապրել ենք նախկինում առանց Եվրոպայի Խորհրդի, կապրենք եւ այժմ»:

Իր հերթին Պետական դումայի փոխխոսնակ Պետրո Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռեւս եվրոպական ամենամեծ երկիրն է, առանց որի Եվրոպայի Խորհուրդը պարզապես անհնարին է եւ անօգուտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ