News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի ձվի շուկայում կտրուկ գնանկումը մի շարք տնտեսվարողներ եւ տնտեսագետներ համարում են արհեստածին։

Ըստ որոշ հրապարակումների՝ այս մեխանիզմը գործարկել է «Շիրակ» թռչնաֆաբրիկան՝ ձուն վաճառելով նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով։ Մրցակցությանը դիմանալու համար մյուս խոշոր տնտեսվարողները ստիպված գնում են նույն քայլին։ Այսպիսով՝ այժմ շուկայում կարել է հանդիպել 25-ից մինչեւ 40 դրամով վաճառվող հավկիթներ։

Տնտեսվարողները զգուշացնում են, որ նման գործելաոճը կարող է հանգեցնել միջին եւ մանր տնտեսվարողների սնանկացման, ինչի նախադեպը եղավ այսօր՝ մարտի 1-ին։ «Լուսակերտ» թռչնաբուծողների ֆաբրիկան հայտարարեց իր լուծարման մասին։ Ընկերությունն իր մոտ 8 հազար հավերը բաժանեց նախօրոք հերթագրված քաղաքացիներին։

Լրագրողների հետ զրույցում ընկերության աշխատակից Դավիթ Ղազարյանը պարզաբանեց, որ ստեղծված իրավիճակի պատճառով իրենք մեծ վնասներ են կրել,եւ հրաժարվում են հավերից, քանի որ ի վիճակի չեն հոգալ նրանց կարիքները։

«Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը փոխհատուցի մեր կրած կորուստները։ Խնդրի լուծման համար, մեր պատկերացումներով՝  պետք է ստեղծվի մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կկարգավորի շուկան»,- նշեց նա։

Ֆաբրիկայի լուծարման պաճառով աշխատանքից զրկվում է մոտ 80 մասնագետ։ Նրանցից շատերը արտադրամասում աշխատել են 35-40 տարի։ 

«Ձուն այնքան է էժանացել, որ չենք կարողանում ինքնարժեքը փակել։ Մենք՝ աշխատակիցներս ենք հազիվ կարողանում հոգալ մեր առօրյա ծախսերը»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Հավկիթների՝ ցածր գներով վաճառքում արտադրամասի աշխատակիցները դիտավորություն են տեսնում։ Ըստ նրանց՝ այս մեխանիզմի միջոցով շուկայից դուրս են մնում միջին եւ մանր տնտեսվարողները։

«Փոքր տնտեսություններին ուզում են լիովին զրոյացնել, որ իրենք ավելի բարգավաճեն։ Կան ընկերություններ, որոնք գուցե ցանկանում են շուկայում գերիշխող դիրք ունենալ։ Նման բան նաեւ 2010 թվականին էր եղել՝ մեծ տնտեսությունները շահեցին, փոքրերը՝ փակվեցին։ Դրանից շատ կարճ ժամանակ անց հավկիթի գները կտրուկ բարձրացան»,- պատմեց մեկ այլ աշխատակից։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ խնդրի վերաբերյալ երկու դիմում են ստացել՝ «Աշտարակ ձու» եւ «Արամուս» թռչնաֆաբրիկաներից։ Հանձնաժողովը հայտնում է՝ եթե խնդիրը լինի իրենց տիրույթում, կտեղեկացնեն։

Հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանն այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում հերքել է տարածված լուրերը, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ է իրականացնում՝ դիտավորյալ գցելով գները։

«Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 % էլ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները մնալու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները եւս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրականացնել դեմպինգ», - ընդգծել է Գեւորգյանը:

Տնտեսագետներն ահազանգում են՝ եթե խնդիրը հրատապ կերպով չլուծվի, միջին եւ փոքր տնտեսավարողներին շուկայից դուրս թողնելուց հետո, խոշորները կտրուկ կբարձրացնեն ձվերի գները՝ վնասները փոխհատուցելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ