News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Դուրովը ցանցում լուսանկար է տեղադրել, որտեղ միջնամատը տնկած անպարկեշտ ժեստ է արել: Այդ ժեստը նա ուղղել է Mail.Ru Group հոլդինգին:

Լուսանկարում Դուրովը նստած է ռեստորանում` սեղանի մոտ եւ միջնամատը տնկել է օգյեկտիվի կողմը: Լուսնանկարի տակ հեղինակի մակագրությունն է. «Պաշտոնական պատասխան Mail.ru թրեշ-հոլդինգին` ի պատասխան նրա կողմից «ՎԿոնտակտե» ցանցը կլանելու ցանկության», հաղորդում է Vesti-ն:

Արդեն վաղուց են լուրեր շրջում, թե ռուսական խոշորագույն ինտերնետ-հոլդինգը` Mail.Ru Group-ը ցանկություն ունի ապագայում «Օդնոկլասնիկի» եւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերը տեսնել որպես միասնական սոցցանց: Հիմա Mail.Ru Group-ին է պատկանում Պավել Դուրովի ստեղծած սոցիալական ցանցի շուրջ 40 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ