News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն գործունեություն չի իրականացնում։ Այնուամենայնիվ, 2021թ․ գերատեսչությունը մեծ աշխատանք է կատարել հակակոռուպցիոն համակարգի ներդրման եւ զարգացման ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 14-ին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 2021թ․ կատարված աշխատանքները։

Մասնավորապես, նա կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող չորս ուղղություններ առանձնացրեց։ Դրանց թվում են՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեին առընթեր մինչդատական վարույթի օրինականության վերահսկմանան վարչությունը, Ապօրինի ծագման գույքի բռնագրավման վարչությունը, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն դատարանները։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ընդգրկված պաշտոնյաների թիվը եռապատկվել է»,- ասաց Անդրեասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ