News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Եգիպտոսը չորեքշաբթի պայմանավորվել են ուղիղ չվերթներ բացել Թել Ավիվի եւ Շարմ էլ Շեյխի միջեւ։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավար Նաֆթալի Բենեթի գրասենյակը։

«Իսրայելն ու Եգիպտոսն այսօր (2022թ. մարտի 16-ին՝ չորեքշաբթի) պայմանավորվեցին ընդլայնել ուղիղ չվերթները երկու երկրների միջեւ, ինչը նոր երթուղի կբացի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի եւ Շարմ Էլ Շեյխի միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Վերոնշյալի համաձայն՝ մոտ ապագայում Բեն Գուրիոն օդանավակայանից Շարմ Էլ Շեյխ օդային երթուղի կբացվի: Սպասվում է, որ թռիչքները կսկսվեն հաջորդ ամիս Փեսախի տոնի ժամանակ (հրեական մեկշաբաթյա տոն, այս տարի ընկնում է ապրիլի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում)»,- նշել են գրասենյակում:

Իսրայելի վարչապետի գրասենյակում նշել են, որ «այս հարցը քննարկվել է անցյալ սեպտեմբերին Շարմ էլ Շեյխում վարչապետ Բենեթի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հանդիպման ժամանակ», եւ «նոր համաձայնագիր է մշակվել Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ վերջին մի քանի օրում» եւ «ստորագրվել է երեկ (մարտի 15-ին) Եգիպտոսում իսրայելական պատվիրակության կողմից՝ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության գլխավորությամբ»: Դա հնարավոր դարձավ «Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ երկար գործընթացից հետո»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ