News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները  դեմ քվեարկեցին նախագծին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ արձագանքեց. «Այս նախագիծը նրա մասին էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից հանրային խոսքով, կարծիքով կասկածի տակ դնելը, նման դիսկուս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք է, բայց բոլոր դեպքերում արձանագրենք, որ ՔՊ-ն հայտարարեց՝ դեմ է քվեարկելու և սա հերթական ցավալի հանգամանքներից է»:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ