News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով, ռուսական կողմը Պաշտպանության բանակին առաջարկել է իր դիրքերը հանել Արցախի Փառուխ գյուղից, որից հետո սակայն, ադրբեջանցիները եկել են այդտեղ նստել։

«Ինչքան ես եմ տեղեկացված, մոտ մեկ շաբաթ առաջ, կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, հայկական եւ ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հանել իրենց դիրքերը, բայց հետո ադրբեջանցիք եկել են այդտեղ նստել»,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Սամվել Բաբայանը

Ըստ Բաբայանի՝ կողմերը համաձայնության են եկել այն ժամանակ, երբ Խրամորթում իրավիճակը լարված է եղել, եւ ռուսական կողմը նման առաջարկ է արել։

Հարցին, հայկական կողմը այդ առաջարկը պե՞տք է ընդուներ, քանի որ հնարավոր է Ասկերանը հայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ, Սամվել Բաբայանն ասել է.

«Մինչեւ այս դեպքերը, ես Արցախի ղեկավարությանը եւ Անվտանգության խորհրդին առաջարկել եմ, որ Աղդամի ուղղությամբ որեւէ տարածք չհանձնեն, մինչեւ էս ամբողջը հստակ ճշտվեր»։

Սամվել Բաբայանի խոսքով՝  իրավիճակը լուծվող է։

«Հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի էդ բարձունքը, որովհետեւ իրենց առաջարկով են էդ դիրքերը հանվել»,– ընդգծել է Սամվել Բաբայանը։

Ավելի վաղ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տեւած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, եւ հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը եւ շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք եւ երեխաները։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։

Ասկերանի շրջանի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը եւ այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում։

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, եւ բանակցությունները շարունակվում են:

Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Նրանց դիրքերը Փառուխից հեռու են 1 կիլոմետր:

Արցախի ՊԲ–ի 5 պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ