News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ալանիե հանգստավայրում շուրջ  ռուսաստանցիներ թունավորվել են եւ սննդային թունավորում ախտորոշմամբ դիմել տեղի հիվանդանոց:

Թունավորումը տեղի է ունեցել Club Gunes Garden հյուրանոցում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Ռոստուրիզմին, տեղի ունեցածից հետո, հյուրանոց են ժամանել Թուրքիայի առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները:

Թունավորվածների օգտագործած սննդամթերքի փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել: Միայն փորձաքննությունից հետո հնարավոր կլինի պարզել թունավորման աղբյուրն ու բնույթը: Բոլոր 98 ռուսաստանցիներին ամբողջական բժշկական օգնություն է տրամադրվել:

8 զբոսաշրջիկներ դեռ մնում են հիվանդանոցում, թեեւ բժիշկները պատրաստ են նրանց դուրս գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ